Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Երգեր

Песни на армянском языке

 

Երանելի Սուրբ Կույս Մարիամ

 

Երանելի Սուրբ Կույս Մարիամ

Խոնարհ սրտով Քեզ կդառնամ

Ընդունե զիս թևերուդ տակ

Ու պահպանե միշտ անսայթաք:x2

 

Կարկառե զիս Մայր սիրելի

Գթոտ ձեռքեր շնորհալի

Որպեսզի միշտ սուրբ իղձերով

Վայելենք Քո սերն ու գորով: x2

 

Օ`հ երջանիկ կհամարեմ

Լինել որդի Քեզ ի, Մայր իմ

Որովհետև դու տիրապես

Տիեզերքի Փրկչի Մայրն ես: x2

 

Հիսուս են վերջ Դուն ես իմ հույս

Եվ արժանի համայն սիրուս

Գրավե սրտիս բոլոր իղձերն

Զոր կընծայեմ Քեզի նվեր: x2

 

Մենք վարդ ցանենք Քո ոտքերուն

Դուն շնորհք տուր որդիներուդ

Օ`հ Տիրամայր, Կույս Տիրամայր

Մարմինս, հոգիս քեզի կուտամ: x2

 

Ընդունեզիսթևերուդտակ

Ուպահպանեմիշտանսայթաք:

 

 

Գովք Սուրբ Տիրամոր

 

Քեզ հավատով խոստովանիմ

Շատ պատվական Սուրբ Տիրամեր,

Քո տաճարին երկրպագեմ

Ճարա հեքիմ Սուրբ Տիրամեր: x2

 

Մրջրխտի քո ձին նխշե

Ղիուդ քամին մարդ կքշե

Էնօր զարկած յարեն խորն է

Ճարա հեքիմ Սուրբ Տիրամեր: x2

 

Գովիմ ես քո բարձր սարեն

Գովեմ ես քո խորոտակ ձորեն

Չեմ կշտանա ես քո հոտեն

Չեմ հեռանա ես քո մոտեն: x2

 

Տիեզերքի անուշ խունկն ես

Բրաբիոնի ծաղկեփունջն ես

Երբ որ մեռնիմ հույսս դուն ես

Շատ պատվական Սուրբ Տիրամեր: x2

 

Տիեզերքի պայծառ գահն ես

Տիեզերքից պայծառ ես դու

Սրտիս մեջը ջահ կը վառես

Սիրո աղբյուր Սուրբ Տիրամեր: x2

 

Արքայության բանալին ես

Քո պտուղն է անապական

Դու ես տվել կենաց հացը

Շատ պատվական Սուրբ Տիրամեր: x2

 

Մեղավորին բարեխոս ես

Հենց որ աչքին արցունք տեսնես

Չես հեռանա մեղավորից

Խնդրակարոտ Սուրբ Տիրամեր: x2

 

Թողություն տուր իմ մեղքերուն

Որբերու մայր Սուրբ Տիրամեր

Երախտիքդ չեմ մոռանա

Գթառատ մայր Սուրբ Տիրամեր: x2

 

Դու բժիշկ ես հվանդներուն

Դեղ ու ճար ես շուտ կհասնես

Որդուդ առջև բարեխոս ես

Շատ պատվական Սուրբ Տիրամեր: x2

 

Ծունր դրած քեզ կաղաչեմ

Որբերու մայր Սուրբ Տիրամեր

Մահվան պահին ին կհիշես

Գթառատ մայր Սուրբ Տիրամեր: x2

 

 

ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ

 

 

 

Թռչեի մտքով տուն,

 

Ուր իմ մայրն է արթուն,

 

Տեսնեի այն առուն

 

Կարոտով ես անհուն,

 

Որ ամեն մի գարուն,

 

Ջրերով վարարուն

 

Կարկաչում էր սարերում:

 

 

 

Թեքվեի աղբյուրին,

 

Կարոտած պաղ ջրին,

 

Լինեի հանդերում,

 

Մեր կանաչ մարգերում,

 

Ուր ծաղկունքն են բուրում,

 

Ուր մանուկ օրերում

 

Հովն էր ինձ միշտ համբուրում:

 

 

 

Հայրենիքն իմ սրտում`

 

Թե չընկնեմ ես մարտում,

 

Ա~խ, իմ մայր թանկագին,

 

Տուն կգամ ես կրկին,

 

Կսփոփեմ քո հոգին

 

Համբույրով սրտագին,

 

Կսեղմեմ քեզ իմ կրծքին:

 

 

 

ՔԵԼԵ', ԼԱՈ ժողովրդական

 

 

 

Քելե', լաո, քելե' էրթանք մըր էրգիր,

 

Էրթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավըրծիլ,

 

Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար,

 

Քելե', լաո, քելե' էրթանք մըր էրգիր:

 

 

 

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,

 

Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,

 

Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,

 

Քելե', լաո, քելե' էրթանք մըր էրգիր:

 

 

 

Հոն արոսներ կտուց կտցի կըերգին,

 

Ծիծեռնակմեր թևիկ-թևիկ կըծափին,

 

Քարեր առանց մըզի արցունք կըթափին,

 

Քելե', լաո, քելե' էրթանք մըր էրգիր:

 

 

 

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կըծախկին,

 

Անուշ գիլան, մրմուռ ձենով կըկանչին,

 

Իմալ կեղնի, իմալ չէրթանք մըր էրգիր,

 

Քելե', լաո, քելե' էրթանք մըր էրգիր:

 

 

 

ՇՈՂԵՐ ՋԱՆ ժողովրդական

 

 

 

Ամպել ա, ձուն չի' գալի,

 

Շողե~ր ջան,

 

Սարիցը տուն չի' գալի,

 

 Շողե~ր ջան,

 

Դուն շորորա', դուն օրօրա',

 

Շողե~ր ջան,

 

Ամպի տակին ձուն կերևա,

 

Շողե~ր ջան:

 

 

 

Սիրտըս կըրակով լըցված,

 

Շողե~ր ջան,

 

Աչքերիս քուն չի գալի,

 

Շողե~ր ջան,

 

Դուն շորորա', դուն օրօրա',

 

Շողե~ր ջան,

 

Ամպի տակին ձուն կերևա,

 

Շողե~ր ջան:

 

 

 

Հուրք ա թափում վերիցը,

 

Ես վառվա քո սերիցը.

 

Վարդավառին ինձ համար

 

Ձուն բեր դու սարերիցը:

 

 

 

Սարի գլխին ձուն եկավ,

 

Շողե~ր ջան,

 

Շեկլիկ յարըդ տուն չեկավ,

 

Շողե~ր ջան,

 

Ուն կերևա, ձուն կերևա,

 

Շողե~ր ջան,

 

Բերդի տակին տուն կերևա,

 

Շողե~ր ջան:

 

 

 

Դեռ մուրազիս չըհասած,

 

Շողե~ր ջան,

 

Վըրես խորունկ քուն եկավ,

 

Շողե~ր ջան,

 

Ուն կերևա, ձուն կերևա,

 

Շողե~ր ջան,

 

Բերդի տակին տուն կերևա,

 

Շողե~ր ջան:

 

Աշունն եկավ սարիցը,

 

Տերև թափեց ծառիցը.

 

Շողոն դարդով լըցվել ա,

 

Հեռացել ա յարիցը:

 

 

 

         

 

Ո'Վ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ - ժողովրդական

 

 

 

Ո'վ սիրո~ւն, սիրո~ւն, երբ որ ես կրկին

 

Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,

 

Նորից այրում են հուշերս անմար,

 

Նորից կորչում են և' քուն, և' դադար:

 

 

 

Ո'վ սիրո~ւն, սիրո~ւն, ինչո՞ւ մոտեցար,

 

Սրտիս գաղտնիքը ինչու իմացար,

 

Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,

 

Բայց դու` անիրա'վ դավաճանեցիր:

 

 

 

Ա~խ, եթե տեսնեմ օրերից մի օր.

 

Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,

 

Ընկեր կդառնամ ես քո վշտերին,

 

Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին: